Մատչելիության հղումներ

Վարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել նախագահ Սարգսյանի հետ


Վարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել նախագահ Արմեն Սարգսյանի հետ։

Վարչապետի պաշտոնական կայքէջի հաղորդմամբ՝ վարչապետն ու նախագահը քննարկել են օրակարգային տարբեր հարցեր:

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Նիկոլ Փաշինայնին Իրան հաջող այցի համար:

Փաշինյանը՝ շնորհականլություն հայտնելով, նշել է. - « Այո, Իրանի Իսլամական Հանրապետություն տեղի ուենցած այցը շատ կարևոր եմ համարում և շատ հաջողված: Նաև պատրաստվում եմ պաշտոնական այցով մեկնել Բրյուսել՝ Եվրամիության մեր գործընկերների հետ քննարկելու մեր հետագա անելիքները:

Առաջիկայում արտաքին քաղաքական հարուստ օրակարգ ունենք: Նաև այս տարի Եվրասիական տնտեսական միությունում ենք նախագահում և միջկառավարական խորհրդի նիստերից մեկը տեղի կունենա Երևանում: Նաև Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստերից մեկը տեղի կունենա Երևանում: Այս ողջ արտաքին քաղաքական օրակարգն իհարկե կարևոր է նաև ծառայեցնել մեր տնտեսական հեղափոխության նպատակներին: Տեղյակ եմ, որ Դուք էլ այս ընթացքում որոշ հանդիպումներ եք ունեցել, որոնք տեղավորվում են այս տրամաբանության մեջ: Եվ նաև կարևոր է այդ տեղեկատվությունները համադրել, որպեսզի դրանց պայմանավորվածությունների հետագա իրագործումը դառնա առավել արդյունավետ», - ասել է վարչապետը:

Արմեն Սարգսյանն իր հերթին մանրամասներ է ներկայացրել Ֆրանսիա և Մյունխենի անվտանգության համաժողովին կատարած այցերից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG