Մատչելիության հղումներ

Դավիթ Բաբայանը նոր քաղաքական ուժ է ստեղծում՝ Արցախի պահպանողական կուսակցություն


Դավիթ Բաբայան, արխիվ
Դավիթ Բաբայան, արխիվ

2020 թվականին Արցախում նախատեսված նախագահական և խորհրդարանական ընտրություններից առաջ քաղաքական ուժ ստեղծելու մասին է հայտարարում Լեռնային Ղարաբաղի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը:

Մասնագիտությամբ քաղաքագետ Բաբայանը վերջին տարիներին զբաղեցնում է նաև Լեռնային Ղարաբաղի նախագահական աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը:

«Երկար մտորումներից հետո, ինչպես նաև քաջալերվելով բազմաթիվ ընկերների և համախոհների կողմից՝ որոշել եմ նրանց հետ միասին ստեղծել նոր քաղաքական ուժ՝ Արցախի պահպանողական կուսակցությունը», - Ֆեյսբուքում գրել է Բաբայանը՝ ընդգծելով, որ ներքաղաքական կյանքում իրենք որևէ մեկին դեմ չեն և որևէ մեկին չեն համարում թշնամի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG