Դատախազությունը Վճռաբեկ դատարանում կբողոքարկի մարտի 1-ի գործով անցնող Արմեն Գևորգյանին չկալանավորելու՝ Վերաքննիչ ատյանի որոշումը:
Հունվարի 29-ին Վերաքննիչ դատարանը մերժել էր Գևորգյանին կալանավորելու վերաբերյալ դատախազության միջնորդությունը՝ ուժի մեջ թողնելով առաջին ատյանի որոշումը, որով Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղարը ազատ էր արձակվել ստորագրության դիմաց:
2008-ին Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Արմեն Գևորգյանը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ: