«Խոր վշտով տեղեկացանք ամերիկահայ բարերար Լուիզ Մանուկյան-Սիմոնի մահվան մասին», - այսօր առավոտյան Թվիթերում գրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Անգնահատելի է նրա ավանդը երկրաշարժից տուժածներին, Ղարաբաղյան պատերազմի փախստականներին օժանդակության, ամբողջ աշխարհում հայկական մշակույթի խթանման գործում և բարեգործական ջանքերում», - գրել է վարչապետը:
Լուիզ Մանուկյան-Սիմոնը վախճանվել է փետրվարի 18-ին, կյանքի 86-րդ տարում: