Մատչելիության հղումներ

ԲՀԿ պատգամավոր Էդուարդ Բաբայանի նկատմամբ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազություն․ ՀՔԾ


Էդուարդ Բաբայանն ուղեկցում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, արխիվ
Էդուարդ Բաբայանն ուղեկցում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, արխիվ

Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդուարդ Բաբայանի նկատմամբ հարուցված քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազություն: Այս մասին «Ազատությանը» հայտնեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) առաջնորդ Գագիկ Ծառուկյանի անվտանգության ծառայության պետ Էդուարդ Բաբայանը ձերբակալվել էր անցած տարվա հուլիսի 3-ին, ապա երեք օր անց՝ կալանավորվել։ Նա մեղադրվում է դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեջ՝ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-րդ մասով։ Օգոստոսին դատարանը Էդուարդ Բաբայանին 20 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակեց: Դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում Բաբայանն ընտրվեց պատգամավոր՝ «Բարգավաճ Հայաստան»-ից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG