Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը Մերձավոր Արևելքի հարցերով խորհրդաժողով է նախաձեռնել Լեհաստանում


Լեհաստան - ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն Վարշավայում ասուլիսի ժամանակ, 12-ը փետրվարի, 2019թ․
Լեհաստան - ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն Վարշավայում ասուլիսի ժամանակ, 12-ը փետրվարի, 2019թ․

Միացյալ Նահանգները Մերձավոր Արևելքի հարցերով խոշոր խորհրդաժողով է նախաձեռնել Լեհաստանում, որի գլխավոր թեման Իրանն է:

Երկօրյա քննարկումներին կմասնակցեն ԱՄՆ պետքարտուղարը, Լեհաստանի արտգործնախարարն ու շուրջ վեց տասնյակ երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսն ու Իսրայելի վարչապետ Նենյամին Նեթանյահուն:

«Կարծում ենք, որ իրական առաջընթաց կարձանագրենք առավել կայուն մերձավորարևելյան տարածաշրջան ունենալու ուղղությամբ», - հանդիպումից առաջ ասել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն:

Վաշինգտոնի կոչին, սակայն, արևմտյան ոչ բոլոր երկրներն են արձագանքել: Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով բարձր հանձնակատարը, եվրոպական երկրների արտգործնախարարները, Ռուսաստանը խորհրդաժողովին ներկա չեն:

Պաշտոնական Թեհրանը, իր հերթին, հավաքը որակել է որպես «թշնամական քայլ», սպառնալով՝ դրա հյուրընկալումը Լեհաստանի համար անհետևանք չի մնա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG