Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի էներգետիկ ոլորտի նկատմամբ 


Միացյալ Նահանգները ուրբաթ օրը նոր լայնածավալ պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի էներգետիկ ոլորտի նկատմամբ։

Պատժամիջոցներն ուղղված են Ռուսաստանի երկու խոշորագույն նավթային ընկերությունների՝ «Գազպրոմ Նեֆտ»-ի և «Սուրգուտնեֆտեգազ»-ի դեմ, հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը: Դրանք վերաբերում են նաև 183 նավերին, որոնք, ըստ ԱՄՆ կառավարության, Մոսկվայի «ստվերային նավատորմի» մաս են կազմում և օգտագործվում են ռուսական նավթի փոխադրման նկատմամբ գործող պատժամիջոցները շրջանցելու համար:

Բացի այդ, ԱՄՆ սև ցուցակում են հայտնվել նաև ռուսական էներգետիկ ոլորտի մի շարք ղեկավարներ, այդ թվում՝«Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը և խորհրդի անդամները։

Պատժամիջոցների տակ են նաև հեղուկ գազի կոնկրետ նախագծեր և ենթակառուցվածքներ, ինչպես նաև ենթակապալառուներ, ծառայություններ մատուցողներ, առևտրականներ և ապահովագրական ընկերություններ, ասվում է ֆինասների դեպարտամենտի հայտարարության մեջ:

Նոր միջոցներով ԱՄՆ կառավարությունը հույս ունի էլ ավելի թուլացնել ռուսական արժույթը, խթանել գնաճը և ստիպել Ռուսաստանի կենտրոնական բանկին ավելի բարձրացնել իր ռեկորդային բարձր տոկոսադրույքները:

«Մեր պատժամիջոցները նման են Ռուսաստանի ռազմական մեքենայի շարժիչի մեջ ավազ լցնելուն», - ասել է ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG