«Իմ ներկայացուցիչները քիչ առաջ մեկնել են Հյուսիսային Կորեայից, որտեղ Կիմ Չոն Ունի հետ իմ առաջիկա հանդիպման ժամկետների և վայրի ընտրության վերաբերյալ շատ արդյունավետ հանդիպում են ունեցել», ֊ նշել է Թրամփը:
ԱՄՆ նախագահի խոսքով «ԱՄՆ֊Հյուսիսային Կորեա» գագաթնաժողովը կայանալու է փետրվարի 27-ին և 28-ին՝ Վիետնամի մայրաքաղաք Հանոյում:
«Կիմ Չոն Ունի ղեկավարության օրոք Հյուսիսային Կորեան տնտեսական հզոր կարողություններ ունեցող պետություն է դառնալու: Հյուսիսային Կորեան վերածվելու է հրթիռի` տնտեսական հրթիռի», ֊ թվիթերյան մեկ այլ գրառման մեջ նշել է Թրամփը: