Մատչելիության հղումներ

Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ


Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ:

Նախագահի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն, Արմեն Սարգսյանը ևս մեկ անգամ շնորհավորել է խորհրդարանի ղեկավարին յոթերորդ գումարման Ազգային ժողովի աշխատանքների մեկնարկի առթիվ՝ համոզմունք հայտնելով, որ Ազգային ժողովը բոլոր ջանքերը կգործադրի՝ նպաստելու երկրի առաջընթացին:

Համակարծիք լինելով, որ խորհրդարանական կառավարման համակարգի պայմաններում Ազգային ժողովին բավականին ծավալուն աշխատանք է սպասվում, զրուցակիցները կարևոր են համարել խորհրդարանի ակտիվ գործունեությունը ինչպես օրինաստեղծ ոլորտում, այնպես էլ խորհրդարանական դիվանագիտության ասպարեզում:

Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ Ազգային ժողովը նոր քաղաքական մշակույթի ձևավորման, երկխոսության և համատեղ աշխատանքի կարևոր հարթակ է, և հուսով է, որ խորհրդարանական բոլոր ուժերն այն առավելագույնս արդյունավետ կօգտագործեն՝ ի շահ նոր Հայաստանի ու ժողովրդի:

Նախագահ Արմեն Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել իր լիազորությունների սահմաններում համագործակցել խորհրդարանի հետ և աջակցել օրենսդիր մարմնի գործունեությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG