Մատչելիության հղումներ

Երևանի մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձը 20 տոկոսով կբարձրանա. Հայկ Մարության


Երևանի մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձը 20 տոկոսով կբարձրանա։ Այս մասին այսօր ավագանու նիստից հետո լրագրողներ հետ զրույցում հայտարարեց Երևանի քաղաքպետ Հայկ Մարությանը։

«Երևի մարտի վերջ, կամ ապրիլի վերջ դա կիրականցնենք: Ծրագրից առայժմ դուրս են մնում տնօրեններն ու փոխտնօրենները», - ասաց Մարությանը:

Հայկ Մարությանը նշեց նաև, որ Երևանի քաղաքապետարանը հայտարարում է քաղաքի զարգացմանն ուղղված բաց մրցույթ, ընդհանուր ֆոնդը՝ 1 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:

«Հանձնարարել եմ, որպեսզի քաղաքապետարանի աշխատակազմը ստեղծի օնլայն հարթակ այդ մրցույթի համար: Քաղաքպետարանը տրամադրում է 1 մլն դոլարին համարժեք դրամ՝ ուղղված այն ծրագրերին, որոնք կմտածեն հենց Երևանի բնակիչները: Իրենք կմտածեն այդ ծրարգրերը, իրենք կնրակայցնեն դրանք ու իրենք էլ կքվեարկեն: Ամենաշատ ձայն ստացած ծրագրերը կիրականացվեն՝ դրանք կարող են լինել մեկից մինչև տասը: Օնլայն քվեարկությունները կվերահսկվեն, որ կեղծ քվեարկություններ չլինեն», - ընգծեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG