Իրանում տեղի ունեցած ավիավթարի հետևանքով 9 մարդ է զոհվել: Իրանի պետական հեռուստատեսության տվյալներով՝ բեռնատար Boeing 707 ինքնաթիռը կործանվել է Թեհրանից ոչ հեռու գտնվող Ֆաթհ օդանավակայանում, երբ օդանավի անձնակազմը վայրէջքի ընթացքում սխալ թռիչքուղի է ընտրել և հարվածել հարակից շինություններին:
Իրանական կողմը հայտարարում է, որ օդանավը պատկանում է Ղրղըզստանում գրանցված ավիաընկերություններից մեկին: Բիշքեկի «Մանաս» միջազգային օդանավակայանի ղեկավարությունը, սակայն, հերքել է այս տեղեկությունները` պնդելով, որ կործանված Boeing-ը գտնվել է իրանական Payam Air ավիաընկերության հաշվեկշռում: