Մատչելիության հղումներ

Փաշինյան․ Հայաստանը նպատակադրված է շարունակել ինտեգրացիան ԵԱՏՄ շրջանակներում


«Հայաստանը նպատակադրված է շարունակել ինտեգացիան Եվրասիական տնտեսական միության շրջանակներում», - Մոսկվայում Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

«Մենք շատ լրջորեն ենք մոտենում ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահությանը», - ասել է Փաշինյանը՝ հույս հայտնելով, որ այդ շրջանում միության կազմում համագործակցությունն է՛լ ավելի կխորանա: Դռնփակ բանակցություններից առաջ լրագորղների համար նախատեսված կարճատև զրույցում Փաշինյանը նշել է, որ արդեն կորցրել է հաշիվը, թե քանի անգամ է հանդիպել Ռուսաստանի նախագահի հետ:

«Սակայն, արարողակարգի ծառայությունից ինձ հուշեցին, որ ես ամենից հաճախ Ռուսաստանի Դաշնություն այցելող օտարեկրյա առաջնորդներից եմ: Վստահ եմ, որ դա ընդգծում է մեր առանձնահատուկ, ռազմավարական հարաբերությունները, և կարծում եմ, որ այդ դինամիկան մեզ մոտ կպահպանվի»,-ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ Հայաստանում հաջորդ տարի սպասում են Ռուսաստանի նախագահի այցին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG