Պետական վերահսկողական ծառայությունն (ՊՎԾ) ավելի մեծ թափով շարունակելու է համակարգը մաքրել նախկին արատավոր երևույթներից, ֆեյսբուքյան իր էջում գրել է ծառայության պետ Դավիթ Սանասարյանն՝ արձագանքելով վերջին օրերին հաճախ տրվող հարցին՝ գնալո՞ւ է Ազգային ժողով, թե՝ ոչ։
«Ասեմ որ մեր ծառայությունն ավելի մեծ թափով շարունակում է ու շարունակելու է համակարգը մաքրել նախկին արատավոր երևույթներից, կանխել կոռուպցիոն դրսևորումներն ու պայքարել հանուն օրինականության։ Հուսով եմ էլ այս հարցերը չեն հնչի։ Սիրում եմ բոլորիդ», - գրել է Սանասարյանը։