Մատչելիության հղումներ

Ղազախստանը պաշտպանել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի առաջադրած թեկնածուին. Նազարբաև


ՀԱՊԿ-ում Հայաստանի դաշնակից Ղազախստանը պաշտպանել է կառույցի գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի առաջադրած թեկնածուին՝ Ստանիսլավ Զասին: Այսօր, Ղազախստանի մայրաքաղաքում ընդունելով Զասին, Նազարբաևը նաև որոշ մանրամասներ է հայտնել Սանկտ Պետերբուրգում դեկտեմբերի 6-ին այս հարցի շուրջ տեղի ունեցած քննարկումներից:

«Սանկտ Պետերբուրգում երկրների ղեկավարները որոշել են աջակցել ձեր թեկնածությանը, որն առաջադրել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Դուք արդեն սկսել եք հանդիպումները կազմակերպության անդամ-երկրների ղեկավարների հետ: Ինչպես հայտնի է, Ղըրղզստանն է այժմ նախագահում ՀԱՊԿ-ում, և վստահ եմ, որ ձեր հանդիպումները լավ են անցել»,- ասել է Նազարբաևը։

Ավելի վաղ Նազարբարևը հայտնել էր, թե նոյեմբերի 8-ին Աստանայում կայացած հավաքի ժամանակ ՀԱՊԿ-ի անդամները որոշել են, որ Հայաստանի ներկայացուցչից հետո գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնելու է Բելառուսի ներկայացուցիչը:

Հայկական կողմը հերքել էր այս հայտարարությունները և պնդել, որ հարցը որոշվելու է փոխհամաձայնությամբ: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը թափուր է նոյեմբերի 2-ից։ Մինչ այդ այն զբաղեցնում էր Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը, որին Երևանը վաղաժամ ետ կանչեց «Մարտի 1»-ի գործով մեղադրանք ներկայացնելուց հետո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG