Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանն այսօր Երևանում հանդիպում է ունեցել Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ:
Ըստ Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջի, հանդիպմանը քննարկվել են Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի ներքին և արտաքին քաղաքականությանը, անվտանգությանը, Արցախի և Հայաստանի 2019 թվականի պետական բյուջեների ձևավորմանը վերաբերող մի շարք հարցեր: