Մատչելիության հղումներ

Այժմ բարենպաստ իրադրություն է ղարաբաղյան խնդրի կարգավորման համար. Ալիև


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, արխիվ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, արխիվ

«Բաքուն կշարունակի մեկուսացնել Հայաստանին, մինչև Ադրբեջանի գրավյալ տարածքները չազատագրվեն», - հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ միաժամանակ պնդելով, որ այժմ խնդրի կարգավորման համար նպաստավոր պայմաններ են ստեղծվել:

«Կարծում եմ, որ այսօր իրադրությունն առավել բարենպաստ է, կան շատ գործոններ, որոնք հիմք են տալիս նման հայտարարությունների համար», - ասել է Ալիևն՝ առանց հավելյալ մանրամասների:

Հայտարարությունները հնչել են 2018 թվականին Ադրբեջանի մարզական ձեռքբերումներին նվիրված արարողության ժամանակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG