Այսօր առավոտյան Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ, այցելել է Էջմիածին քաղաքի 14/11 ընտրական տեղամաս, ուր մասնակցել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ՝ քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում Վեհափառը մասնավորապես ասել է. - «Քվեարկեցինք աղոթքով մեր երկրի կայունության, խաղաղության և առաջընթացի համար, որպեսզի մեր ժողովուրդն ապրի ապահով, անվտանգ ու բարօր կյանքով, սիրո և միաբանության մեջ: Թող Աստված օրհնի մեր երկիրը և աշխարհասփյուռ ազգս հայոց»: