Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ այսօր ժամը 10.20-ի սահմաններում կորել է կապը ամենօրյա մարտական պատրաստության պլանով ուսումնամարզական թռիչք իրականացնող Հայաստանի զինված ուժերի ՍՈւ-25 մարտական ինքնաթիռի հետ:
Ըստ հաղորդագրության, ինքնաթիռը թռիչքային երթուղի էր դուրս եկել ժամը 10.06-ին` Գյումրիի օդանավակայանից:
Ընթանում են որոնողա-փրկարարական աշխատանքներ:
Պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն «Ազատության» հետ զրույցում հաստատեց, որ որոնողական աշխատանքներ են իրականացնում Մարալիկի տարածաշրջանում։ Ըստ Հովհաննիսյանի, ինքնաթիռում երկու հոգի է եղել։