Մատչելիության հղումներ

Լարսը բաց է, ռուսական կողմում կան կուտակված մեքենաներ. ԱԻՆ


Բեռնատարներ Լարսի անցակետում, արխիվ
Բեռնատարներ Լարսի անցակետում, արխիվ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ) տեղեկացնում է, որ այսօր ժամը 08:00-ի դրությամբ Հայաստանի տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Նախարարությունը խորհուրդ է տալիս վարորդներին մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ներքին գործերի նախարարության Արտակարգ իրավիճակների գործակալությունից և Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Հյուսիսային Օսիայի գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ ռուսական կողմում կան կուտակված ավտոմեքենաներ:

Ձնահոսքի վտանգի պատճառով անցած հինգշաբթի օրվա երկրորդ կեսից Լարսը փակ էր բոլոր տեսակի մեքենաների համար: Անցակետի մոտ հարյուրավոր բեռնատարներն էին կուտակվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG