Մատչելիության հղումներ

«Քաղաքացու որոշում»-ը կմասնակցի ընտրություններին


«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը կմասնակցի դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Այդ մասին ասված է կուսակցության այսօրվա հայտարարությունում։

«Քաղաքացու որոշում»-ի ֆեյսբուքյան էջում մասնավորապես գրված է, որ կուսակցության գործադիր մարմինը նոյեմբերի 13-ի արտահերթ նիստում, քննարկելով խորհրդարանական ընտրություններին մասնակցության նպատակահարմարության հարցը, մասնավորապես որոշել է. - «Ոչ լեգիտիմ սահմանադրության, դրանից բխող անընդունելի ռեյտինգային ընտրակարգով ընտրական օրենսգրքի, կուսակցությունների մասին օրենքի և հասարակական-քաղաքական կյանքի կանոնակարգման այլ իրավական ակտերի պայմաններում ընտրություններին մասնակցելու դեպքում հստակեցնել և նախընտրական ծրագրում ամրագրել կուսակցության դիրքորոշումն այդ հարցերի առնչությամբ։ Հստակեցնել կուսակցության պատասխանատվության ձևը և սահմանները այդ հիմնարար իրավական ակտերի փոփոխման գործում։ Մասնակցել խորհրդարանական ընտրություններին»։

Այսօր ժամը 18-ին լրանում է ընտրական ցուցակները Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու ժամկետը:

Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի նոյեմբերի 26-ին և կավարտվի դեկտեմբերի 7-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG