Մատչելիության հղումներ

Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ ընտրվեց ազգագրագետ Լևոն Աբրահամյանը


Լևոն Աբրահամյան, լուսանկարը՝ Մատենադարանի
Լևոն Աբրահամյան, լուսանկարը՝ Մատենադարանի

Այսօր տեղի է ունեցել «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի
գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, որի օրակարգում էին հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի ընտրության և գիտխորհրդի կազմի փոփոխության հաստատման հարցերը:

«Մատենադարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել ազգագրագետ, պրոֆեսոր, Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ, Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ Լևոն Աբրահամյանը, ասված է Մատենադարանի հաղորդագրությունում:

Վարչապետի հոկտեմբերի 1-ի որոշմամբ հաստատվել էր Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի լրացված կազմը, նշված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG