Մատչելիության հղումներ

Հինգ տարվա ազատազրկում՝ սոցցանցերում ահաբեկչությունը արդարացնելու մեղադրանքով


Ռուսաստանի Դաշնության Հեռավորարևելյան զինվորական շրջանային դատարանը Կրասնոյարսկի 24-ամյա բնակչին հինգ տարվա ազատազրկման է դատապարտել սոցցանցերում արած գրառումների համար: Դատարանը գտել է, որ այդ գրառումներով նա արդարացրել է ահաբեկչությունը: Այս մասին հաղորղում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Անվտանգության դաշնային ծառայությունը:

Ըստ նախաքննական մարմնի՝ տղամարդը, ում անունը չի նշվում, 2018-ին լուսանկարներ էր տեղադրել սոցցանցերում և իր մեկնաբանություններով արդարացրել ահաբեկչական գործողությունները: Բացի այդ, այլ օգտատերերի հետ օնլայն շփումներով նա կոչ էր արել մահմեդականություն ընդունել, քննարկելով նաև «Իսլամական պետության» գործողությունները:

Ամբաստանյալը ընդունել է իր մեղքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG