Մատչելիության հղումներ

Համաներման օրինագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ


ԱԺ նիստ, արխիվ
ԱԺ նիստ, արխիվ

Ազգային ժողովը այսօր արտահերթ նիստում ընդունեց համաներման մասին օրինագիծը: Նախագծի օգտին քվեարկեց 72 պատգամավոր, դեմ և ձեռնպահ չկար:

Հարցի՝ երկրորդ ընթերցմամբ խորհրդարանում քննարկումը և քվեարկությունը տեղի կունենա վաղը, փոխանցեց Ազգային ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը:

«Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է կառավարությունը:

Տե՛ս նաև այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG