Մատչելիության հղումներ

Ծայրահեղ աջ հայացքներ դավանող Բոլսոնարուն հաղթել է Բրազիլիայի նախագահական ընտրություններում


Բրազիլիա - Նախագահի թեկնածու Ժաիր Բոլսոնարուն ողջունում է իր աջակիցներին, Ռիո դե Ժանեյրո, 28-ը հոկտեմբերի, 2018թ․
Բրազիլիա - Նախագահի թեկնածու Ժաիր Բոլսոնարուն ողջունում է իր աջակիցներին, Ռիո դե Ժանեյրո, 28-ը հոկտեմբերի, 2018թ․

Կիրակի օրը Բրազիլիայում կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով երկրի ղեկավար է ընտրվել ծայրահեղ աջ հայացքներ դավանող Ժաիր Բոլսոնարուն: Նա ստացել է քվեների ավելի քան 55, Բանվորական կուսակցության թեկնածու Ֆերնանդո Հադադը` 44․8 տոկոսը:

Բոլսոնարուն նախկին բանակային սպա է, նա հանդես է գալիս ներգաղթի ծավալների և երկրում իրականացվող սոցիալական ծրագրերի ու անապահովներին տրամադրվող նպաստների կտրուկ կրճատման, ինչպես նաև հարկային բեռի թեթևացման օգտին:

Ընտրությունների արդյունքների նախնական արդյունքների հրապարակումից հետո Ժաիր Բոլսոնարուն հայտարարեց, որ պատրաստվում է ղեկավարել երկիրը՝ «հիմնվելով Աստվածաշնչի և Սահմանադրության վրա»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG