Մատչելիության հղումներ

Նախկին ԽՍՀՄ տարածքի մի շարք ուղղափառ եկեղեցիներ խզել են կապերը Կոստանդնուպոլսի պատրիարքարանի հետ


Կոստանդնուպոլսի Տիեզերական Պատրիարք Բարդուղիմեոսը, արխիվ
Կոստանդնուպոլսի Տիեզերական Պատրիարք Բարդուղիմեոսը, արխիվ

Նախկին Խորհրդային Միության տարածքում գործող մի շարք ուղղափառ եկեղեցիներ, համերաշխություն հայտնելով Ռուսաց եկեղեցուն, խզել են կապերը Կոստանդնուպոլսի պատրիարքարանի հետ:

Ռուսաց եկեղեցին այդ քայլին գնացել էր շաբաթվա սկզբին, երբ Կոստանդնուպոլսի Տիեզերական Պատրիարք Բարդուղիմեոսը որոշել էր արտոնել ռուսական եկեղեցուց անկախանալու՝ ուկրաինական թևի նկրտումները:

Ռուսական եկեղեցու օրինակին հետևելով՝ Ղազախստանում, Բելառուսում, Տաջիկստանում, Ղրղըզստանում գործող ուղղափառ եկեղեցիները ևս հայտարարել են, թե խզում են կապերը Կոստանդնուպոլսի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG