Գերմանիայի, ֆրանսիայի, Լյուսքեմբուրգի ու Բելգիայի առաջնորդները երեկ երեկոյան՝ Եվրամիության հերթական ու ծանր գագաթնաժողովից հետո, որոշել են լիցքաթափվել ու հարյուրավոր զբոսաշրջիկների նման, երեկոն անցկացնել Բրյուսելի կենտրոնական հրապարակում՝ գարեջրի սեղանի շուրջ:
«Շատ հաճելի ժամանակ անցկացրինք, քաղաքական գործիչներ լինելով՝ մենք նաև սովորական մարդիկ ենք», - առավոտյան պատմել է Լյուքսեմբուրգի վարչապետ Քսավյե Բետտելը՝ խոստովանելով, որ ինքն է փակել հաշիվը՝ տոնելու իր հաղթանակը վերջին ընտրություններում ու վերընտրությունը վարչապետի պաշտոնում:
Գերմանական լրատվամիջոցներն այս առթիվ հիշել են Անգելա Մերկելի օգոստոսյան այցը Երևան, որի ընթացքում կանցլերն ու վարչապետ Փաշինյանը երեկոյան շրջայց էին արել Երևանի կենտրոնում՝ լուսանկարվելով ու զրուցելով անցորդների հետ: