Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նոյեմբերի 23-27-ը կլինի Իտալիայում։
Ըստ ԱՄՆ պետքարտուղարության՝ Բլինքենը իտալական Անագնիում և Ֆյուջիում կմասնակցի G7-ի արտգործնախարարների հանդիպմանը, կքննարկի այդ թվում՝ հակամարտությունները Մերձավոր Արևելքում, Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայի դեմ, Հաիթիում և Սուդանում շարունակվող ճգնաժամերը:
Հանդիպումից հետո ԱՄՆ պետաքրտուղարը կմեկնի Վատիկան՝ հանդիպելու Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի ու կարդինալների հետ՝ քննարկելու միջազգային հրատապ մտահոգությունները։
Օրեր առաջ Վատիկանում էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա հանդիպել է Պապի հետ և տեղեկացրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի վերջին զարգացումների մասին, վերահաստատել Հայաստանի Կառավարության հավատարմությունը Խաղաղության օրակարգին։
Վաշինգտոնը բազմիցս հայտարարել է, որ սատարում է երկարատև և արժանապատիվ խաղաղության համաձայնության հասնելու Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին: