Նախագահ Արմեն Սարգսյանի հոկտեմբերի 15-ի հրամանագրերով՝ Տիգրան Խաչատրյանը նշանակվել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարար, Գեղամ Գևորգյանը՝ գյուղատնտեսության նախարար:
Հրամանագրերի տեքստերը տեղադրված են նախագահի պաշտոնական կայքէջում։
Ազգայի ժողովի հոկտեմբերի 2-ին կայացած արտահերթ նիստում ձեռքով քվեարկությամբ՝ 67 կողմ ձայներով, ընդունվեց փոփոխությունները ԱԺ կանոնակարգ օրենքում: Կողմ քվեարկեցին արտահերթ նիստին ներկա Հանրապետական, «Ծառուկյան» և ՀՅ Դաշնակցության խմբակցությունների անդամները:
Քվեարկությունից հետո ՀՅԴ կառավարությունից հետ կանչեց իր ներկայացուցիչներին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բաղրամյան պողոտայում հրավիրած հանրահավաքում հայտարարեց ԲՀԿ և ՀՅԴ նախարարիներին և մարզպետներին աշխատանքից ազատելու մասին: Հոկտեմբերի 3-ին նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրեր ստորագրեց վեց նախարարներին ազատելու մասին։
Մասնավարպես, աշխատանքից ազատվեցին տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը, տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը, սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանը, արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը, գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը և էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը: