Մատչելիության հղումներ

Ադրբեջանը երկիր մուտք գործելու արգելք սահմանեց Աննա Հակոբյանի հետ ԼՂ այցելած ՌԴ քաղաքացիների նկատմամբ


Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը երկիր մուտք գործելու արգելք է սահմանել Ռուսաստանի քաղաքացիներ` Պետդումայի պատգամավոր, միջազգային հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Սվետլանա Ժուրովայի, գրող Լյուդմիլա Ուլիցկայայի և «Вера» բարեգործական հիմնադրամի ղեկավար Աննա Ֆեդերմեսերի նկատմամբ:

Ռուսաստանցի կին գործիչները օրեր առաջ այցելել էին Լեռնային Ղարաբաղ` վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հրավերով` «Կանայք հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում:

Ադրբեջանի արտաքին գերատեսչությունը հայտարարել է, թե խաղաղություն ցանկացողները չպետք է շարունակեն պատերազմը` պնդելով, որ «սև ցուցակ»-ում հայտնված կանայք «ապօրինաբար այցելել են Ադրբեջանի օկուպացված տարածքներ»:

Հոկտեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում, զինվորների կողքին կանգնած խաղաղության կոչ արեց ղարաբաղյան հակամարտության բոլոր կողմերին։

Ելույթներով ու կոչերով հանդես եկան նաև ռուս կանայք, որոնց Աննա Հակոբյանը կոչ արեց այցելել նաև Ադրբեջան և նույն խաղաղության ուղերձը հղել նաև սահմանի հակառակ կողմից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG