Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Կոսովոյի նախագահ Հաշիմ Թաչիին՝ որպես Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում ասոցացված անդամ երկրի ղեկավարի:
Ըստ Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջի, կողմերը մասնավորապես խոսել են ցեղասպանությունների մասին և ընդգծել, որ դրանց ճանաչումն ու դատապարտումը ցեղասպանությունների կանխարգելման լավագույն միջոցն են։
Նշենք, որ այս օրերին Երևանում տեղի է ունենում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը։ Հայաստանում են կազմակերպության անդամ 84 երկրների պատվիրակություններ։ 38 երկիր ներկայացված է երկրի վարչապետի, կամ նախագահի մակարդակով։