Կարեն Դեմիրճյանի անվան մարզհամերգային համալիրում մեկնարկում է Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանը դիմավորում են պատվիրակությունների ղեկավարներին։
Հայաստանում են կազմակերպության անդամ ավելի քան 70 երկրների պատվիրակություններ։ 38 երկիր ներկայացված է երկրի վարչապետի, կամ նախագահի մակարդակով։
Գագաթնաժողովին կմասնակցեն նաև երեկ երեկոյան Հայաստան ժամանած Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն։
Թերևս առաջին անգամ է, որ Հայաստանում նման միջազգային, մեծամասշտաբ միջոցառում է անցկացվում։
Երեկ «Ազատության» հարցին ի պատասխան Փաշինյանը հույս էր հայտնել, որ գագաթնաժողովի անցկացումը Հայաստանում կնպաստի մեր երկրի միջազգային վարկանիշի բարձրացմանը։