Մատչելիության հղումներ

Բոսնիացի սերբերի առաջնորդը հաղթում է Բոսնիա և Հերցեգովինայի եռանախագահության ընտրություններում


Բոսինա և Հերցեգովինա - Բոսնիացի սերբերի առաջնորդ Միլորադ Դոդիկը իր կուսակցության գրասենյակում, Բանյա Լուկա, 7-ը հոկտեմբերի, 2018թ․
Բոսինա և Հերցեգովինա - Բոսնիացի սերբերի առաջնորդ Միլորադ Դոդիկը իր կուսակցության գրասենյակում, Բանյա Լուկա, 7-ը հոկտեմբերի, 2018թ․

Բոսնիացի սերբերի առաջնորդ, ռուսամետ Միլորադ Դոդիկը, ով կողմ է հանդես գալիս Բոսնիա և Հերցեգովինայի բաժանմանը, հաղթանակ է տանում Արևմտյան Բալկանների այս երկրի եռանախագահությունում տեղի համար անցկացված ընտրություններում:

«Ես հայտարարում եմ իմ հաղթանակի մասին», - ասել է Դոդիկը այսօր կայացած ասուլիսի ժամանակ:

Ընտրական հանձնաժողովը հայտարարել է, որ Բոսնիա և Հերցեգովինայի Սերբական Հանրապետության նախագահ Դոդիկը քվեաթերթիկների 53 տոկոսի հաշվարկման արդյունքներով ստացել է ձայների 55.2 տոկոսը: Նրա մրցակից Մլադեն Իվանիչը քվեների 42 տոկոսն է ստացել և ընդունել է իր պարտությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG