Ֆրանսիական ոստիկանությունը հետաքննում է Ինտերպոլի նախագահ Մենգ Հոնգվեյի անհետացման հանգամանքները:
Կնոջ խոսքով՝ նա մեկնել է Չինաստան և սեպտեմբերի վերջից ի վեր կապի դուրս չի եկել, հայտնի չէ նրա գտնվելու վայրը:
Ինտերպոլը 190 երկրների իրավապահ մարմինների ջանքերը միավորող կազմակերպություն է, որը 2016 թվականից ղեկավարում է Չինաստանի հանրային անվտանգության նախկին փոխնախարար Մենգ Հոնգվեյը: