Մատչելիության հղումներ

Ռուսաստանը հայտնում է, որ Սիրիային է տրամադրել S-300 համակարգերը


Ռուսաստանյան արտադրության S-300 համակարգ, արխիվ
Ռուսաստանյան արտադրության S-300 համակարգ, արխիվ

Ռուսաստանը հայտարարում է, որ Սիրիային է տրամադրել S-300 (C-300) հակահրթիռային պաշտպանության համակարգեր` չնայած Իսրայելի և ԱՄՆ-ի առարկություններին, թե սպառազինությունների վաճառքը կբերի սիրիական քաղաքացիական պատերազմի սրման:

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն երեկ «Ռոսիա 24» հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ աշխատանքը ավարտվել է մեկ օր առաջ:

Շոյգուն պնդել է, որ S-300-ները կբարձրացնեն Սիրիայում ռուս զինվորականների անվտանգությունը, և ասել է, որ երեք ամիս կպահանջվի՝ Սիրիայի զինված ուժերին պատրաստելու նոր համակարգերի կիրառման համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG