Բարևներ, ժպիտներ և անմիջական զրույցներ քաղաքացիների հետ։ Հովհաննիսյանը երևանցիներին կոչ արեց ազատ ընտրել․ - «Ազատ ընտրեք, որովհետև սեպտեմբեր 23-ին լավ թե վատ, հավասար թե ոչ, մենք ունենալու ենք մեր ընտրած քաղաքապետը և ավագանին: Առաջին անգամ երկար տարիների ընթացքում, և այդ իշխանությունը պիտի հաշվետու լինի, պիտի պատասխանատու լինի, պիտի պատկանի ձեզ և մեզ»:
Հարցին, թե որքանով է քարոզարշավն արդար ընթանում, Երևանի քաղաքապետի թեկնածուն պատասխանեց, որ անհավասարություն, իհարկե, կա, բայց իրենք երբեք չեն խորշել անհավասար պայքարից։ Եվ հենց քաղաքացիները այս անգամ ավելի շատ պետք է վերահսկեն իրենց քվեն։
«Որքան էլ բարեկամ է թե չէ, պետք չէ խառնել պետական պաշտոնը և կուսակցական գործունեությունը: Դրանք պետք է առաձին պահվեն՝ մեկ: Մեր հարգելի գործընկերներ-մրցակիցները անչափահաս երիտասարդ աշակերտների պիտի չօգտագործեն որպես սուրհանդակ իրենց նյութերը տարածելու և այլ խնդիրները լուծելու համար: Այս բաները տեղի են ունենում: Մենք ցանկացած մենաշնորհի ընդդիմություն կլինենք: Դրա համար որպես ավագ իմ կրտսեր գործընկերներին հուշում եմ, որ պետք չէ գնալ այդ միակուսակցական մենաշնորհի ճանապարհով»:
Անդրադառնալով Ազգային անվտանգության և հատուկ քննչական ծառայությունների ղեկավարների գաղտնալսված հեռախոսազրույցին՝ Րաֆֆի Հովհաննիսյանը ամոթալի համարեց թե՛ նրանց գաղտնալսելը և թե՛ զրույցի բովանդակությունը․ - «Առաջինը, որ մենք ընդհանրապես թույլ են տվել այդ օղակի գործունեությունը այդպես, որ մենք չենք կանխել դա: Ես ինձ նսեմացված եմ զգում որպես քաղաքացի, որ նման բան հնարավոր է: Եվ սա ուղղակի հարված է մեր պետական անվտանգությանը: Անկախ նրանից՝ դա ներքին թե արտաքին պատվեր է, թող պատասխանատուները գտնվեն, հաշվետու լինեն օրենքի ներքո: Բայց դա առաջին հերթին ներքին թուլություն է, և սրանից հետո այլևս մենք պիտի կանխենք դա»:
Ինչ վերաբերում է խոսակցության բովանդակությանը՝ Հովհաննիսյանն ասաց, թե «Տղայական խոսակցությունները պետք չէ հրապարակային դաշտ բերել»․ - «Նախ, պիտի պետական պաշտոնյաները պատշաճությունը ապահովեն իրենց հաղորդակցության մեջ, բովանդակությունը պիտի պետական լինի և պիտի պաշտպանված լինի։ Հուսով եմ, որ սա վերջին դեպքն է, և մենք պիտի կենտրոնանանք առաջին հերթին պետական նման գործառույթների ամրապնդման վրա և ոչ թե քաղաքական էժան ձևակերպումների վրա»:
Րաֆֆի Հովհաննիսյան․ Տղայական խոսակցությունները պետք չէ հրապարակային դաշտ բերել
Երևանի ավագանու ընտրություններում «Ժառանգություն» կուսակցության քաղաքապետի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր քարոզարշավ անցկացրեց Աջափնյակ վարչական շրջանում։
Առնչվող թեմաներով
Ուղիղ հեռարձակում