Մատչելիության հղումներ

Ալիև․ Փաշինյանի հայտարարությունները անընդունելի են Բաքվի համար


Ադրբեջանի նախագահի և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հանդիպումը, Բաքու, 12-ը սեպտեմբերի, 2018թ․
Ադրբեջանի նախագահի և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հանդիպումը, Բաքու, 12-ը սեպտեմբերի, 2018թ․

Ադրբեջանի նախագահը հայտարարել է, թե Հայաստանի վարչապետը իր հակասական հայտարարություններով անընդհատ փորձում է տապալել ղարաբաղյան հարցով բանակցությունները:

Այսօր Բաքվում, հանդիպելով ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերին, Իլհամ Ալիևը պնդել է, թե Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները՝ Ղարաբաղի ներկայացուցիչների հետ բանակցություններ վարելու մասին, անընդունելի են Ադրբեջանի համար:

«Նախագահ Ալիևը նշել է՝ ընդհանուր առմամբ ադրբեջանական կողմի մոտ տպավորություն է, ասես Փաշինյանը ամեն կերպ փորձում է ձախողել բանակցային գործընթացը, այդ դեպքում ողջ պատասխանատվությունը ընկնում է հայկական կողմի և անձամբ Փաշինյանի վրա», - հայտարարել է Ադրբեջանի նախագահական նստավայրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG