Մատչելիության հղումներ

Ռուսաստանում կենսաթոշակային բարեփոխումների դեմ ցույցերից առաջ ակտիվիստներին բերման են ենթարկում


Կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքի հանրահավաք Ռուսաստանում, սեպտեմբեր, 2018թ․
Կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքի հանրահավաք Ռուսաստանում, սեպտեմբեր, 2018թ․

Ռուսաստանում՝ կենսաթոշակային բարեփոխումների դեմ ծրագրված զանգվածային ցույցերից առաջ իշխանությունները բերման են ենթարկում ակտիվիստներին:

Ձերբակալվածները հիմնականում ցույցը նախաձեռնած ընդդիմադիր առաջնորդ Ալեքսեյ Նավալնու աջակիցներն ու շտաբի աշխատակիցներն են, նրանցից երկուսը Կրասնոդարում հացադուլ են հայտարարել:

Ըստ պաշտոնական աղբյուրների՝ ցույցին մասնակցելու կոչերի համար 9 մարդու նկատմամբ վարչական տուգանք է սահմանվել, հարուցվել է երկու քրեական գործ:

Ռուսաստանի կառավարությունը առաջարկում է կենսաթոշակի անցնելու տարիքը տղամարդկանց համար բարձրացնել մինչև 65 տարեկան՝ ներկայիս 60-ի փոխարեն, իսկ կանանց համար՝ մինչև 63 տարեկան՝ այսօրվա 55-ի փոխարեն: Նախագահ Վլադիմիր Պուտինն իր ուղերձում հայտարարել էր, որ առաջարկում է կանանց համար թոշակի անցնելու տարիքը սահմանել 60 տարեկանը: Ռուսաստանցիների մեծ մասը, այդուհանդերձ, դժգոհ են այդ բարեփոխումներից, և երկրում բողոքի ակցիաներ են տեղի ունենում:

Սեպտեմբերի 9-ին կենսաթոշակային ռեֆորմի դեմ բողոքի երթ է հայտարարել Ալեքսեյ Նավալնին, թեև նա հերթական անգամ անազատության մեջ է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG