Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ, միաձայն ընդունեց ընտրական հանցագործությունների պատասխանատվությունը խստացնող օրենսդրական փաթեթը։
Կառավարության նպատակն է օր առաջ խստացնել ընտրական կեղծիքների և բարեգործության անվան տակ տրվող կաշառքի պատիժը, դրանից հետո գնալ արտահերթ ընտրությունների։
Ազգային ժողովում մեծամասնություն ունեցող Հանրապետական խմբակցությունը նկատեց՝ կառավարությունն ընդունել է իրենց ներկայացրած մի շարք առաջարկներն, ինչն իրենց համար գոհացուցիչ է։
Փոփոխությունների փաթեթն առաջին ընթերցմամբ Ազգային ժողովն ընդունել է երեկ, ի դեպ կրկին միաձայն։