Մատչելիության հղումներ

Կառավարությունը նշանակել է Հանրային խորհրդի 15 անդամների


Կառավարությունն այսօր ընդունել է որոշում, որով նշանակվում են Հանրային խորհրդի անդամներ:

Ըստ այդմ՝ Հանրային խորհրդի անդամներ են նշանակվում Վազգեն Մանուկյանը, Արմեն Տեր-Տաճատյանը, Անահիտ Աղոյանը, Կառլոս Ղազարյանը, Հովիկ Մուսայելյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Բաբկեն Պիպոյանը, Վարդան Ազատյանը, Հարություն Մեսրոբյանը, Գագիկ Գինոսյանը, Նարինե Խաչատուրյանը (Թուխիկյան), Աշոտ Հակոբյանը, Յուրիկ Ջավադյանը, Արկադի Տեր-Թադևոսյանը, Հրանտ Աբրահամյանը:

Հանրային խորհուրդը ստեղծվել է 2008 թվականի հուլիսի 12-ին: 2009 թվականի մարտի 11-ին հաստատվել է Հանրային խորհրդի կանոնադրությունը և առաջին 12 անդամների կազմը:

Հանրային խորհուրդը ունի խորհրդատվական մարմնի կարգավիճակ: Այն ստեղծվել է ի նպաստ երկրի ներքաղաքական համերաշխության և քաղաքացիական հասարակության ձեւավորմանը` հաշվի առնելով ժողովրդի տարբեր շերտերի ցանկությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG