Մատչելիության հղումներ

Ռուսաստանը զգուշացրել է Google-ին՝ «չմիջամտել» շաբաթավերջին անցկացվելիք տեղական ընտրություններին


Ռուսաստանցի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին YouTube-ում տեղադրված տեսանյութում, արխիվ
Ռուսաստանցի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին YouTube-ում տեղադրված տեսանյութում, արխիվ

Ռուսաստանցի պաշտոնյաները հայտարարել են, որ զգուշացրել են ԱՄՆ ինտերնետային հսկա Google-ին՝ «չմիջամտել» այս շաբաթվա վերջին նշանակված տեղական ընտրություններին Կրեմլի ընդդիմախոս Ալեքսեյ Նավալնիին YouTube-ում զանգվածային ցույցերի կոչով տեսանյութեր տեղադրել թույլ տալով։

Ռուսաստանի ընտրական հանձնաժողովի, գլխավոր դատախազության և համացանցը վերահսկող պետական մարմնի ներկայացուցիչները Google-ի դեմ իրենց դժգոհությունների մասին խոսել են խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնության խորհրդի երեկվա նիստի ժամանակ։ Պաշտոնյաները պնդել են, որ Նավալնին օգտվում է YouTube-ից Ռուսաստանում ապօրինի համարվող տեղեկատվություն տարածելու համար, և զգուշացրել, որ Google-ը կարող է պատասխանատվության ենթարկվել, եթե չդադարեցնի դա:

Google-ի մամլո խոսնակը հրաժարվել է մեկնաբանել «միջամտության» մեղադրանքները, սակայն ասել է, որ ընկերությունը ուսումնասիրում է պետական կառույցներից ստացվող բոլոր դիմումները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG