Մատչելիության հղումներ

Ցանքատարածությունների կրճատում Շիրակում. ի՞նչ խնդիրների բախվեցին գյուղատնտեսները


Ի՞նչ խնդիրների բախվեցին շիրակցի գյուղատնտեսները այս տարվա ընթացքում. գյուղատնտեսական սեզոնի մեկնարկին հայտնի դարձավ, որ հացահատիկի բերքը կփոխատուցվի միայն երաշտի դեպքում, իսկ կարկուտի դեպքում՝ ոչ: Գյուղացիները սա դժգոհությամբ ընդունեցին:

Կառավարությունը 2 տարի առաջ աշնանացան ցորենի ու գարու համար սուբսիդավորում տրամադրեց գումարի տեսքով։ Այդ տարի զգալի աճեցին աշնանացանի ցաքատարածությունները, նույնիսկ տարիներով չմշակվող Աշոցքի ու Ամասիայի հողատարածքներում գուղացիները սկսեցին վար ու ցանքս անել։ 2023-ին այդ ծրագիրը սառեցվեց, ապա այս տարի վերակագնվեց, բայց փոխված պայմաններով:

Այս տարի ֆերմերներին զգալի վնաս պատաճառեցին նաև կրծողները։ Գյուղիներից շատերին նույնիսկ առանց բերքի թողեցին:

Շուրջ 3300 հեկտար այս տարի ավելի քիչ աշնանացան են ցանել։ Մարզի գլխավոր գյուղատանտես Ռոման Համայակյանը «Ազատության» հետ զրույցում կարծիք հայտնեց՝ ոչ այնքան կրծողների ու պետական աջակցության նվազման, որքան հացահատիկի ցածր գնով է պայմանավորված ցանքատարածությունների կրճատումը։

Շիրակի նորանշանակ մարզպետ Դավիթ Առուշանյանը հարցին, թե գյուղատանտեսական ոլորտի խնդիրներն ինչպես է լուծելու, պատասխանեց. - «Աշխատանքները հիմա հստակ չասեմ՝ սա եմ անելու, նա եմ անելու, սուտ խոստումներ չեմ սիրում տալ։ Բայց, այն, որ գյուղատնտեսությունը մեր մարզի համար աշխատատեղ ստեղծելու համար, մեր մարզում գերակա ճյուղերից մեկն է, որ արդյունաբերությունը որպես այդպիսին չկա, և որպես հյուսիսային մարզ՝ շատ մեծ դեր ունի ու պիտի էլ ավելի ունենա»։

Շիրակի մարզում այս տարի շուրջ 50 հազար հեկատր հող էր մշակվել, անմշակ է մնացել 10 հազար հեկտարը:

Մանրամասները՝ «Ազատության» ռեպորտաժում.

Ցանքատարածությունների կրճատում Շիրակում. ի՞նչ խնդիրների բախվեցին գյուղատնտեսները
please wait

No media source currently available

0:00 0:05:01 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG