Մատչելիության հղումներ

Սեպտեմբերի 6-ին Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի


Ազգային ժողովի շենքը Երևանում
Ազգային ժողովի շենքը Երևանում

Կառավարության նախաձեռնությամբ սեպտեմբերի 6-ին` ժամը 11:00-ին Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի։

Օրակարգում Քրեական օրենսգրքում, Քրեական դատավարության օրենսգրքում, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցն է։

Օգոստոսի 30-ին կառավարությունը հավանություն տվեց ընտրակաշառքը քրեկանացնող օրենսդրական նախաձեռնությանը և այն ուղարկեց Ազգային ժողով՝ հաստատման:

«Փաթեթի ընդունմամբ, մասնավորապես, առաջարկվում է խստացնել պատասխանատվությունը կաշառքի համար և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքից այն տեղափոխել Քրեական օրենսգիրք՝ նախատեսելով ոչ միայն դրա համար տուգանքի ձևով պատիժ, այլ նաև որոշակի ժամկետով ազատազրկում», - կառավարության նիստի ժամանակ մասնավորապես հայտարարեց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։

Սեպտեմբերի 23-ին տեղի են ունենալու Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ։ Արտակ Զեյնալյանը նաև հայտարարեց, որ իրենց կառավարությունը «հանձն է առել ապահովել ազատ ընտրություններ և նաև հասարակության շրջանում բարձրացնել ընտրական ինստիտուտների նկատմամբ վստահությունն ու հավատը» և այդ համատեքստում նախաձեռնվել է Քրեական օրենսգրքում, Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում փոփոխությունների փաթեթ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG