Վրաստանն ու Ադրբեջանը ռազմավարական դաշնակիցներ են և օրինակելի գործընկերները՝ այսօր, ժամանելով Բաքու, հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն:
«Մեր կողմից իրականացվող տարածաշրջանային ծրագրերը պատմական նշանակություն ունեն, սակայն, մենք կարող ենք ավելիին հասնել», - Ադրբեջանի նախագահի հետ բանակցություններից հետո ասել է նա՝ հույս հայտնելով, որ կողմերին կհաջողվի հաջորդ տարի ավելացնել առևտրաշրջանառությունը 50-ից 60 տոկոսով:
Վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում Բաքում է ժամանել նաև Վրաստանի արտգործնախարարը, ով ադրբեջանցի գործընկերոջ՝ Էլմար Մամեդյարովի հետ քննարկել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակն ու երկկողմ հարաբերությունների ամրապնդման հեռանկարը: