Մատչելիության հղումներ

Կառավարությունը հավանություն տվեց ընտրակաշառքը քրեականացնող օրենսդրական նախաձեռնությանը


Կառավարության շենքը Երևանում
Կառավարության շենքը Երևանում

Կառավարությունը հավանություն տվեց ընտրակաշառքը քրեկանացնող օրենսդրական նախաձեռնությանը և այն կուղարկի Ազգային ժողով՝ հաստատման:

«Մեր կառավարությունը հանձն է առել ապահովելու ազատ ընտրությունները և նաև հասարակության շրջանում բարձրացնելու ընտրական ինստիտուտների նկատմամբ վստահությունն ու հավատը։ Այդ համատեքստում նախաձեռնվել են Քրեական օրենսգրքում, Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում փոփոխությունների փաթեթ, որի մշակմանը մասնակցել են նաև քաղաքացիական հասարակության ինստիտուտի ներկայացուցիչներ։ Հարցն անցել է նախարարական կոմիտեով, ստացել է իր դրական եզրակացությունը՝ որոշակի դիտողություններով հանդերձ։ Այս մեկ շաբաթվա ընթացքում այդ դիտողությունները, նկատառումները հաշվի են առնվել քննարկման առարկա դարձվել», - կառավարության նիստի ժամանակ զեկուցեց արդարադատոթյան նախարար Արտակ Զեյնալյանը՝ շարունակելով. - «Փաթեթի ընդունմամբ, մասնավորապես, առաջարկվում է խստացնել պատասխանատվությունը կաշառքի համար և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքից այն տեղափոխել Քրեական օրենսգիրք՝ նախատեսելով ոչ միայն դրա համար տուգանքի ձևով պատիժ, այլ նաև որոշակի ժամկետով ազատազրկում»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG