Մատչելիության հղումներ

Մեդվեդևը մարզական վնասվածք է ստացել, չեղարկվել են նրա մասնակցությամբ միջոցառումները. «Ինտերֆաքս»


Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդև, արխիվ
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդև, արխիվ

Ռուսաստանի կառավարության ղեկավարը մարզական վնասվածք է ստացել, ինչի պատճառով չեղարկվել են նրա մասնակցությամբ նախատեսված միջոցառումները, հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ վկայակոչելով կառավարության մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ ռուսաստանյան լրատվամիջոցները նկատել են, որ Դմիտրի Մեդվեդևը 9 օր է չի ներկայանում հանրությանը՝ նույնիսկ կարևոր միջոցառումներին:

Ռուսաստանի կառավարության մամուլի ծառայությունը հայտնել է նաև, որ վարչապետի մասնակցությամբ առաջիկայում միջոցառումներ նախատեսված չեն:

«Ազատության» ռուսական ծառայությունը հիշեցնում է, որ նախորդ անգամ վարչապետ Մեդվեդևը լրատվամիջոցների տեսադաշտից երկար ժամանակով բացակայել է 2017 թվականի մարտին: Այդ ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ վարչապետը հարբուխ ունի: Պուտինի հայտարարությունը հնչել էր այն բանից հետո, երբ ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին իր աջակիցներին կոչ էր արել Ռուսաստանով մեկ բողոքի ակցիաներ իրականացնել կառավարության ղեկավարի հրաժարականի պահանջով՝ կոռուպցիոն գործարքներում նրա հնարավորության մասնակցության պատճառով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG