Մատչելիության հղումներ

Ժիրայր Սեֆիլյանն ու Վարուժան Ավետիսյանը հայտարարում են կուսակցություն ստեղծելու մասին


Ժիրայր Սեֆիլյանն ու Վարուժան Ավետիսյանն՝ ասուլիսի ժամանակ, 23-ը օգոստոսի, 2018թ.
Ժիրայր Սեֆիլյանն ու Վարուժան Ավետիսյանն՝ ասուլիսի ժամանակ, 23-ը օգոստոսի, 2018թ.

«Հիմնադիր խորհրդարան»-ի քարտուղարության համակարգող Ժիրայր Սեֆիլյանն ու «Սասնա ծռեր» խմբավորման խոսնակ Վարուժան Ավետիսյանը հայտարարեցին «Սասնա ծռեր» անվամբ կուսակցություն ստեղծելու մասին։

«Սա «Սասնա ծռեր» խմբավորման իրավահաջորդը չէ։ Նա ուրիշ նպատակով, ուրիշ բանի համար էր ստեղծված, սա ուրիշ», - այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Վարուժան Ավետիսյանը։

Նրանք նաև ասացին, որ մասնակցելու են առաջիկա խորհրդարանական ընտրություններին։

«Սասնա ծռեր»-ը 2016 թվականի հուլիսի 17-ին գրավել և երկու շաբաթ շարունակ վերահսկողության տակ են պահել Ոստիկանության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը: Այդ ընթացքում զոհվել է երեք ոստիկան:

Զինված խմբի անդամները չեն ընդունում մեղադրանք՝ պնդելով, որ ապստամբություն են արել։

Մանրամասները՝ քիչ անց

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG