Մատչելիության հղումներ

Անգելա Մերկելին կոչ է արվել ուշադրություն դարձնել Ադրբեջանում մամուլի ազատության ճնշումների վրա


«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին կոչ է արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ առաջիկա հանդիպմանը պահանջել ազատ արձակել Ադրբեջանում բանտարկված լրագրողներին: Այս մասին հաղորդում է Deutsche Welle ռադիոկայանը:

Լրագրողական միջազգային կազմակերպության հայտարարությունում նշված է, որ Ադրբեջանը ամենաշատ լրագրողներ բանտարկած երկիրն է՝ ճաղերի հետևում են գտնվում ութ լրագրողներ և երկու բլոգերներ:

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության մամուլի ազատության վերջին զեկույցում Ադրբեջանը 163-րդ տեղում է՝ 180 երկրների ցանկում:

Օգոստոսի 23-ին մեկնարկում է Գերմանիայի կանցլեր Ամգելա Մերկելի տարածաշրջանային այցը Վրաստան, Հայաստան և Ադրբեջան: Մերկելի հանդիպումը Իլհամ Ալիևի հետ նախատեսված է օգոստոսի 25-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG