Քիչ անց Գյումրիից կմեկնարկի ավտոերթը դեպի Երևան։
Գյումրեցիները գալիս են Երևան՝ մասնակցելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այսօր երեկոյան Հանրապետության հրապարակում հրավիրած հանրահավաքին։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Գյումրիի տարածքային գրասենյակից «Ազատության»-ը փոխանցեցին, որ ճանապարհին տարբեր համայնքներից քաղաքացիներ կմիանան ավտոերթին և նախնական տվյալներով, մոտ 50 մեքենա կշարժվի դեպի Երևան։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում հանրահավաք է հրավիրել՝ ներկայացնելու իր պաշտոնավարման 100 օրվա արդյունքները: