Մատչելիության հղումներ

Թուրքիան հայելային պատժամիջոցներ է սահմանում ԱՄՆ-ի նկատմամբ


Արխիվ
Արխիվ

«Հոգևորական Էնդրյու Բրանսոնի հետ կապված ԱՄՆ-ի քայլերն անհարգալից վերաբերմունքի դրսևորում է Թուրքիայի նկատմամբ»: Այս մասին այսօր հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը:

Այս շաբաթ ԱՄՆ-ի իշխանությունները պատժամիջոցներ են սահմանել թուրք երկու բարձրաստիճան պաշտոնյաների` արդարադատության նախարար Աբդուլհամիդ Գյուլի և ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի նկատմամբ՝ ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնին ազատազրկելու համար: Նահանգներում նրանց ունեցած գույքի վրա կալանք կդրվի, ամերիկացիներին էլ կարգելվի նրանց հետ փոխգործակցության մեջ մտնել:

Այսօր ելույթ ունենալով Անկարայում՝ էրդողանը հայտարարել է, թե կարգադրել է ԱՄՆ-ի նույն գերատեսչությունների ղեկավարների նկատմամբ նույն պատժամիջոցները կիրառել` սառեցնելով նրանց հաշիվները Թուրքիայում, «եթե ունեն»: «Այսօր ես կարգադրում եմ իմ ընկերներին՝ եթե ԱՄՆ-ի արդարադատության և ներքին գործերի նախարարները Թուրքիայում հաշիվներ ունեն, ապա պետք է դրանք սառեցվեն»,- ասել է Էրդողանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG