ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն հայտարարել են, որ մտադիր չեն հանել պատժամիջոցները Ռուսաստանի դեմ:
Երեկ Սպիտակ տանը կայացած մամլո ասուլիսում Կոնտեն հայտարարել է, որ Եվրամիության պատժամիջոցների չեղարկումը «աներևակայելի» կլինի։ Առաջին անգամ դրանք սահմանվել են 2014 թվականին Ուկրաինայում Ռուսաստանի ագրեսիային ի պատասխան:
Կոնտեի կոալիցիոն կառավարության որոշ անդամներ հանդես են եկել պատժամիջոցները չեղարկելու և Ռուսաստանի հետ հարաբերությունները բարելավելու հայտարարությամբ, սակայն Իտալիայի վարչապետը համաձայնել է Եվրամիության կողմից պատժամիջոցների երկարաձգմանը ևս 6 ամսով: